Համեղ տնական բուժինինա, որը շատ հյութալի է և փափուկ։ Կյանքում այսպիսի համեղ բան չէի փորձել։
Բաղադրիչներ՝
1 լ ջուր,
խոզի միս 900 գրամ,
2 սխտոր,
2 դափնու տերև,
1 պտղունց պղպեղ կծու,
1 պտղունց սև պղպեղ (աղացած),
1 պտղունց պապրիկա,
3 թեյի գդալ աղ։
Պատրաստումը՝
Եռացող ջրի մեջ ավելացրեք 2 թեյի գդալ աղ, սխտոր և դափնու տերև։
Մարինադը լցրեք մսի վրա և դրեք սառնարանում 6-8 ժամ։
Հանեք միսը մարինադի միջից, չորացրեք անձեռոցիկով, աղ լցրեք, պատեք պապրիկայի խառնուրդով, սև և կծու պղպեղով։
Մսի վրա ճեղքեր արեք և դրեք սխտորի կտորներ։
Տեղադրեք միսը հատուկ խոհանոցային տոպրակի մեջ և դրեք տապակի վրա, այնուհետև եփել այն 190 ասիճան տաքացված ջեռոցի մեջ։
Մեկ ժամ հետո պատռեք խոհանոցային տոպրակը, որպեսզի բուժինինան կարմրի, ջեռոցում թողեք ևս 10-15 րոպե։
loading...