Հանրապետությունում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Երևանում և մարզերում կտրուկ նվազել է պետավտոտեսուչների թիվը: Ս

կզբում հանրությունը խոսում էր այն մասին, որ նորանշանակ ոստիկանապետը հրահանգել է ժամանակավորապես նվազեցնել պետավտոտեսչության ավտոմեքենաների թիվը: Համաձայն շրջանառվող լուրերի, պետավտոտեսչության աշխատակիցների մոտ 20%-ն ուղղակի «անհետացել են», իսկ վերջինների ծառայողական ավտոմեքենաները կայանած են «փոսի գայի»-ում:

Ասում են, որ «անհետացած» աշխատակիցները երբեք գրանցված չեն եղել ՀՀ ոստիկանությունում որպես պետավտոտեսչության աշխատակիցներ: Վերջիններն ուղիղ ենթարկվել են Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին:

Շրջանառվող լուրերի համաձայն, այդ «աշխատակիցներն» ամեն օր կատարել են պետավտոտեսչության աշխատակիցների աշխատանքը և տուգանված ու տեղում տուգանք վճարող վարորդների մասով հաշվետու են եղել հենց Արշակին:

Ասում են նաև, որ հենց այդ աշխատակիցներն են վարորդներից անկաշկանդ կերպով գումար վերցրել՝ չտուգանելու համար, կամ պահանջել տեղում վճարել տուգանքը:

Ասում են նաև, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո այդ աշխատակիցներն արագ «անհաետացել են»:


Աղբյուրը՝ 168.am

loading...