Բաղադրիչներ
Շերտերի համար
Կարագ – 130 գ
Շաքարավազ – 250 գ
Ձու – 4 հատ
Ալյուր – 160 գ
Փխրեցուցիչ – 1 թ/գ
Կակաո – 15 գ
Կրեմի համար
Վանիլին – 1 թ/գ
Կարագ – 300 գ
Շաքարի փոշի – 200 գ
Սպիտակաձավար – 50 գ
Կաթ – 0.5 լ
Կիտրոն – 2 հատ
Շոկոլադե ջնարակի համար
Թթվասեր – 100 գ
Կակաո – 4 թ/գ
Շաքարավազ – 120 գ
Կարագ – 40 գ
Պատրաստման եղանակը
Հարիչի թասի մեջ լցնել 130 գ կարագ, ավելացնել 1 թ/գ վանիլին և 250 գ շաքարավազ: Հարել բարձր արագությամբ և չընդհատելով հարելը՝ հատ-հատ ավելացնել 4 ձուն:
Առանձին թասի մեջ լցնել 160 գ ալյուրը և 1 թ/գ փխրեցուցիչը: Լցնել ալյուրը ձվային խառնուրդի մեջ, լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
Ստացված խմորը բաժանել 2 մասի: Մի մասի մեջ ավելացնել 15 գ կակաո և լավ խառնել:
Թխել շերտերը թխման համար նախատեսված թղթով պատված 26 մ կաղապարների մեջ 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե:
Քանի դեռ շերտերը թվում են, եփել սպիտակաձավարը: Սառը ջրով թրջած թասի մեջ լցնել 0.5 լ կաթ, հասցնել եռման աստիճանի և ինտենսիվ խառնելով՝ լցնել 50 գ սպիտակաձավարը:
Եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 10 րոպե: Պատրաստի շիլան սառեցնել՝ մինչև սենյակային ջերմաստիճանի:
Թխված շերտերը հանել, սառեցնել, կիսել 2 մասի: Այսպիսով ստացվում են 2 սպիտակ և 2 շոկոլադային շերտ:
Պատրաստել սպիտակաձավարով կրեմը: Սառած շիլայի մեջ ավելացնել 2 կիտրոնի կեղևը և հյութը: Լավ խառնել, դնել մի կողմ:
Լասի մեջ լցնել 300 գ կարագ և 200 գ շաքարի փոշի, լավ հարել: Դադարեցնելով հարելը՝ 3-4 անգամից ավելացնել սպիտակաձավարի շիլայի և կիտրոնի խառնուրդը:
Կրեմը պատրաստ է: Սկսել տորթի հավաքելը: Առաջին շերտը պատել կրեմի 1/3 մասով:
Վրան դնել մյուս գույնի շերտը, պատել կրեմի 1/3 մասով: Դնել ևս մեկ շերտ, պատել մնացած կրեմով, վրան դնել վերջին շերտը և ուղարկել սառնարան:
Պատրաստել շոկոլադե ջնարակը: Թասի մեջ լցնել 100 գ թթվասերը, ավելացնել 20 գ կակաոն և 120 գ շաքարավազը: Խառնել:
Դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Եռացող զանգվածի մեջ ավելացնել 20 գ կարագ: Անընդհատ խառնելով՝ եփել 3-4 րոպե:
Վերցնել ջնարակը կրակից, լավ խառնել, թողնել սառչի: Հանել սառնարանից տորթը և պատել խնձորի պովիդլոյի բարակ շերտով:
Պովիդլոյի վրայից քսել շոկոլադե ջնարակը: Կարելի է ջնարակով տորթը պատել մի քանի շերտով: Դնել սառնարանը: