Թուրքիայում նախորդ տարի ստեղծված ազգայնական «Լավ» կուսակցության հիմնադիրներից ազգությամբ հայ Էլմաս Կիրակոսը պատգամավորի թեկնածու է առաջադրվել Ստամբուլում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էլմաս Կիրակոսը Ստամբուլում պատգամավորի թեկնածու է առաջադրվել 3-րդ ընտրատարածքում և ցուցակում գտնվում է 8-րդ տեղում։
Հաշվի առնելով սոցհարցումների արդյունքները, կարելի է ենթադրել, որ 8-րդ տեղում գտնվողը չի հայտնվի խորհրդարանում։
Էլմաս Կիրակոսը պատգամավորի թեկնածու առաջaդրվելու թղթերը հանձնելու ժամանակ նշել էր, որ ինքը հայ է, գնում է եկեղեցի ու հպարտ է, որ Աթաթուրքի զավակներից է։
Նշենք, որ Էլմաս Կիարկոսը «Լավ» կուսակցության մյուս հիմադիր անդամների հետ երկու տարի առաջ դուրս են եկել «Ազգայնական շարժում» կուսակցությունից և նոր ազգայնական կուսակցություն ստեղծել «Լավ» կուսակցություն անունով։
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 24-ին։ Գործող խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Մարգար Եսայանը կրկին թեկնածուներ են առաջադրվել իրենց կուսակցությունների կողմից, սակայն Սելինա Դողանին չեն առաջադրել։
Աղբյուրը՝ 168.am