Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 350 մարդ կա, ովքեր տեղյակ չեն, որ իրենք խոշոր բիզնեսով են զբաղվում ու հարկեր չեն վճարում. նրանց անձնագրերի տվյալները վերցրել են ու նրանց անունով բիզնես են հիմնել: ԱԱԾ տնօրենը խոստացել է կոռուպցիոն շղթայի և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումներ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սերյան Սարոյանը նշեց. «Ավելի լավ, թող ժողովուրդը տեսնի, թե ով այս պետությունից ինչ է տարել»: Սարոյանն ընդգծեց, որ ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի:
Աղբյուրը՝ 168.am
loading...