ԼՈՖԹ ինքնազարգացման կենտրոնում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով «Արեւելքի» այն հարցին, թե ո՞ր երկիրն է այցելելու առաջինը որպես նախարար, ասաց. «Ես ունեմ տարբերակ, բայց մի քանի գործոններից է կախված:  Դեռեւս քաղաքական որոշում չկա, բայց ես ինքս, եթե իմ որոշելով լինի, նախընտրում եմ գնալ ամենավտանգավոր երկիրը»:

Դահլիճի այն հարցին, թե ո՞րն է այդ երկիրը, արդյո՞ք Սիրիան, նախարարը պատասխանեց. «Չեմ ասի»: Դահլիճում տեսակետ հնչեց, թե հնարավոր է այդ երկիրը Թուրքիան լինի, եւ նախարարը վտանգավոր է համարում այն առումով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն ցանկություն կա իբրեւ նախարար առաջինն այցելելու:

 
Աղբյուրը՝ 168.am
loading...