Բաղադրիչներ

  1. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
  2. Նրբերշիկ – 150 գ
  3. Սոխ – 2 հատ
  4. Սխտոր – 2 ատամիկ
  5. Հավի արգանակ – 900 մլ
  6. Կոնսերվացված սպիտակ լոբի – 300 գ
  7. Մակարոն – 150 գ
  8. 8. Կոնսերվացված լոլիկ – 225 գ

Պատրաստման եղանակը

  1. Նրբերշիկները տապակել կաթսայի մեջ՝ մինչև դրանց կարմրելը: Նրբերշիկները տեղափոխել թասի մեջ:
  2. Նույն կաթսայի մեջ յուղով տապակել սոխը՝ մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել շատ մանր կտրատված սխտորը, տապակել ևս 1 րոպե, ավելացնել գդալով տրորած սխտորը:
  3. Ավելացնել հավի արգանակը, հասցնել եռման, իջեցնել կրակը և ծածկել կափարիչով: Եփել 25 րոպե:
  4. Ապուրի մեջ ավելացնել կոնսերվացված սպիտակ լոբին, տապակած ներբերշիկը և նախապես եփած մանր մակարոնը: Մատուցել տաք վիճակում: Կարելի է ավելացնել պարմեզան:
 
loading...