Բաղադրիչներ
Խմորի համար
Ձու – 2 հատ
Չամիչ – 250 գ
Շաքարավազ – 150 գ
Կաթ – 180 մլ
Ալյուր – 200 գ
Աղ – 1 պտղունց
Վանիլին
Կրեմի համար
Թթվասեր (30 տոկոս յուղայնություն) – 700-800 գ
Կարագ – 180 գ
Շաքարի փոշի – 150 գ
Վանիլին – 2-3 թ/գ
Լրացուցիչ
Լիկյոր – 2-3 ճ/գ
Դառը շոկոլադ – 100 գ
Հատապտուղ (հաղարջ, ազնվամորի)
Պատրաստման եղանակը
Չամիչը թրջել եռացրած ջրում 30 րոպե, իսկ հետո մանրացնել բլենդերի օգնությամբ: Ձվերը բաժանել սպիտակուցի և դեղնուցի: Սպիտակուցները հարել մեկ պտղունց աղի հետ՝ մինչև փափուկ զանգված դառնալը, և կամաց-կամաց ավելացնել շաքարավազը (100 գ), շարունակել հարել՝ մինչև պինդ զանգված դառնալը: Դեղնուցները հարել մնացած շաքարավազի և վանիլինի հետ՝ մինչև սպիտակելը:
Չամիչի խյուսը խառնել հարած դեղնուցների, կաթի և հանգցրած սոդայի հետ: Փխրեցուցիչը խառնել այլուրի հետ: Խառնուրդին ավելացնել ալյուրը և լավ խառնել: Ավելացնել սպիտակուցի մեկ քառորդը, խառնել, իսկ հետո զգուշորեն խառնել մնացած սպիտակուցը՝ մինչև փարթամ զանգված ստանալը:
Խմորը բաժանել 3 մասի և 15-20 րոպե թխել 24-26 սմ կաղապարում՝ նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխվելուց հետո շերտերը սառեցնել և վրան լիկյոր քսել:
Կրեմի համար կարագը հարել շաքարի փոշու և վանիլինի հետ: Թթվասերն ավելացնել հարած կարագին և շարունակել հարելը:
Կրեմը բաժանել 3 մասի, դրանցով պատել տորթի շերտերը և կողերը և 1 ժամ դնել սառնարանը: Սառեցրած շոկոլադը քերել մանր քերիչով և տորթն ամբողջությամբ պատել դրանով: Մատուցելուց առաջ զարդարել հատապուղներով: