Չենք հոգնի կրկնելուց, որ նիհարել կարելի է հաճելի և անվնաս: Կա ոսկե բանաձև, որը և՛ կողքերի ճարպը կհալեցնի, և՛ կախված որովայնը կձգի: takprosto-ն խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել այս համեղ և օգտակար նախաճաշը:
Ճիշտ նախաճաշ
Ինչպես օգտագործել նիհարելու համար կոկտեյլը
Նիհարելու համար կոկտեյլը թույլ է տալիս փոխարինել, օրինակ, նախաճաշը: Այն սննդարար է, բայց միևնույն ժամանակ՝ ճարպ չի հավաքում կողքերում, քանի որ պատրաստվում է դիետիկ մթերքներից:
Ճարպից շուտ ազատվելու համար փոխարինեք կոկտեյլով նախաճաշը կամ ընթրիքը: Գլխավոր նպատակն օգտագործվող կալորիաների պակասեցումն է, ինչի շնորհիվ Դուք կսկսեք քաշ կորցնել: Ընդ որում, ճաշը պետք է բաղկացած լինի մսից կամ ձկից, թարմ բանջարեղենով աղցանից և մրգերից:
Եթե պետք է շտապ հրաժեշտ տալ 2-3 կիլոգրամին, կարելի է կազմակերպել կոկտեյլով բեռնաթափման օր:
Բաղադրիչներ
Ձվի սպիտակուց – 2 հատ
Անյուղ թթվասեր – 100 գ
Կտավատի յուղ – 1 ճ/գ
Գազար – 1/2 հատ
Կանաչ խնձոր – 1/2 հատ
Մի փոքր կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցները, թթվասերը, յուղը և կիտրոնի հյութը խառնել:
Բանջարեղենը և միրգը մանրացնել բլենդերում և ավելացնել խառնուրդին: Բոլորը լավ խառնել և օգտագործել: