«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է բուհերի ապակուսակցականացման մասին` ընդգծելով փաստը, որ մի շարք ռեկտորներ եղել են քաղաքականացված:
«Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր»,- ասել է Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, թե նախարարի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել: Իսկ մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշել է. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, այն էլ ոչ թե շարքային կուսակցական, այլ ՀՀԿ խորհրդի անդամ»:

Աղբյուրը՝ 1in.am

loading...