«Հլը նոր-նոր նշանակել են, չեմ ճանաչում: Ջահել տղա են, ի՞նչ վատ ա, պիտի անպայման քյաֆթառնե՞ր ըլինին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով նորանշանակ նախարարներին:

Դիտարկմանը, որ երիտասարդ պաշտոնյաներն անփորձ են ատկատների, կոռուպցիայի հարցում, Ս.Սարոյանն ասաց. «Այ, էտի ճիշտ ա ասել, 100 %: Ջահել են, հլը սովոր չեն, բայց կսովորեն: Տա Աստված, որ չվերցնեն, եթե նամուս, թասիբ ունենաn, չեն վերցնի: Կարող ա ընենց պրինցիպիալնի տղա ա, որ չանի, եթե չանի, ես իրա ցավը տանեմ»:

«Ազգ-բանակ» հայեցակարգի մասին ԱԱԽ քարտուղարի բացասական վերաբերմունքին Ս.Սարոյանը ծանոթ չէ, սակայն, իր կարծիքով, բոլորը պետք է բանակի կողքին լինեն:

ԱԱԾ պետի խոստացած բացահայտումների մասին հարցին ի պատասխան՝ Ս.Սարոյանը ասաց, որ ինքը մտահոգություն չունի, ինքը պետական պաշտոնյա չի եղել:

Արտահերթ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ Ս.Սարոյանը նշեց. «Կյանքը ցույց կտա»:

loading...