Սննդակարգերը, որոնք ենթադրում են պարբերական քաղցածություն,  առողջության համար լուրջ բացասական հետևանքներ կարող են ունենալ։ University of Sao Paulo համալսարանի գիտնականները պարզել են, որ նման սննդակարգերը բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի հավանականությունը, դրա համար էլ քաղցած մնալու միջոցով նիհարել ցանկացողներին գիտնականները խորհուրդ են տալիս լավ կշռադատել իրենց որոշումը։

Մասնագետները փորձ են իրականացրել առնետների վրա՝ ցանկանալով պարզել, արդյոք օրգանիզմում պարբերական քաղցածության ժամանակ վտանգավոր ազատ ռադիկալներ են առաջանում։ Փորձի ընթացքում առողջ մեծահասակ առնետները երեք ամսվա ընթացքում օրումեջ քաղցած էին մնում ։ Գիտնականները գնահատել են կրծողների զգայունությունը ինսուլինի հանդեպ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած առնետների մարմնի զանգվածն ու նրանց գործածած սննդի ծավալը նվազել էին, կենդանիների որովայնի մասում ճարպային կուտակումները շատացել էին։ Բացի դրանից, պարբերական քաղցածության պատճառով տուժել էին ենթաստամոքսային գեղձի բջիջները։ Նաև նրանց մոտ աճել են ազատ ռադիկալների ու ինսուլինի հանդեպ կայունության մարկերների մակարդակները։ Եվ այսպես, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նման սննդակարգերի պատճառով կարող է  2-րդ տիպի դիաբետ զարգանալ։

loading...