Գիտնականները պատմել են, թե ինչու Է վտանգավոր գիշերները չքնելը


Դիտումներ ` 604

Գիտնականները պատմել են, թե ինչու Է վտանգավոր գիշերները չքնելը

Ընդամենը մի երկու գիշեր արթուն մնալը կարող Է «խախտել ավելի քան հարյուր տարբեր սպիտակուցների «ներքին ժամացույցի» ռիթմը, ներառյալ նյութափոխանակության և արյան մեջ շաքարի պարունակության հետ կապված միացությունները: Այս եզրակացությանն են հանգել Կոլորադոյի նահանգի Բոուլդերի համալսարանի հետազոտողները:

Նրանց աշխատությունը հրապարակված Է PNAS հանդեսում: Գիտնականները գիտափորձին ներգրավել են մինչև 30 տարեկան վեց առողջ տղամարդկանց: Նրանք վեց օր անցկացրել են փակի տակ բժիշկների հսկողությամբ. գրանցվել են նրանց ակտիվությունը, սննդակարգը, քունը և ստացվող լույսի քանակությունը: Առաջին երկու օրը մասնակիցներն ապրել են սովորական կարգով, այնուհետև նրանց աստիճանաբար փոխադրել են հակառակ ռեժիմի. ակտիվություն և սնունդ գիշերը, ութժամյա քուն՝ օրվա ընացքում: Յուրաքանչյուր չորս ժամը մեկ մասնագետները տղամարդկանցից վերցրել են արյան անալիզ:

Բոուլդերի համալսարանում մշակված սարքը նրանց թույլ Է տվել հսկել ավելի քան հազար սպիտակուցների աշխատանքի «կարգը»: Պարզվել Է, որ կարգի փոփոխումը ձևախախտումների Է հանգեցրել 129 միացություններում: «Դա մեզ ասում Է այն մասին, որ ջեթ-լագը կամ աշխատանքի մի երկու գիշերը կարող են արագորեն փոխել մարդու ֆիզիոլոգիան, ընդ որում «երկար տարածությունում» այն կարող Է լուրջ վնաս հասցնել առողջությանը»,- նշել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բոուլդերի համալսարանի Քնի ժամանակագրության և հետազոտության լաբորատորիայի տնօրեն Քենեթ Ռայթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 
loading...
Փակել