Սպիտակաձավարով շատ համեղ տորթ, որը պետք չէ թխել:
Բաղադրիչներ
- Կարագ – 250 գ
- Կաթ – 1 լ
- Շաքարավազ – 200 գ
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Սպիտակաձավար – 200 գ
- Կոնսերվացված դեղձ – 900 գ
- Ժելատին – 20 գ
- Փխրուն թխվածքաբլիթ – 20 գ
- Կակաո – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Եփել կաթնային սպիտակաձավար՝ անընդհատ խառնելով: Թողնել, որ սառչի:
- Հարել փափուկ կարագը շաքարավազի հետ, հատ-հատ ավելացնել դեղնուցները, շարունակել հարելը:
- Ձվային զանգվածին ավելացնել մեկական ճ/գ սառած սպիտակաձավարը: Խառնելով միացնել բաղադրիչները՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Վերջում ստացված զանգվածը բաժանել երկու մասի, մեկում կակաո ավելացնել:
- Թխելու համար նախատեսված բացվող կաղապարի հատակին թխվածքաբլիթ շարել: Վրան մեկ շերտով ավելացնել կակաոյով զանգվածը, իսկ որպես երրորդ շերտ՝ սպիտակ զանգվածը: Աղանդերը դնել սառնարանում:
- Թասի մեջ լցնել դեղձի հեղուկը: Ավելացնել ժելատին և թողնել մի քանի րոպե: Հետո տաքացնել հեղուկը՝ մինչև ժելատինի լրիվ հալչելը:
- Բլենդերի օգնությամբ դեղձը դարձնել խյուս: Խյուսին ավելացնել ժելատինային հյութը:
- Հանել տորթը սառնարանից և վրան լցնել մրգային զանգվածը, որից հետո տորթը նորից տեղավորել սառնարանում: Սպասել՝ մինչև ժելատինի վերջնական պնդանալը:
loading...