Գարեգին Չուգասզյանին հանդիպելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ քննարկել են հայտնի օրակարգային հարցերը. «Ես ուրախ եմ, որ այս խոսակցության և զրույցի արդյունքում Գարեգին Չուգասզյանը կայացրեց որոշում, որի մասին ինձ համար պատիվ է հայտարարել. Գարեգին Չուգասզյանի հացադուլը այս պահից հայտարարվում է դադարեցված»:
Նիկոլ Փաշինյանը խոսելով իրենց պայմանավորվածության մասին՝ ասաց. «Մենք պայմանավորվեցինք նաև առաջիկա անելիքների մասին, որպեսզի արմատապես լուծենք այն խնդիրները, որոնք մեր հանրությանը ճգնաժամի առաջ են կանգնեցրել»:
Վարչապետի խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն է պահպանել հեղափոխության պոզիտիվ էներգիան, որպեսզի հետագա զարգացումները նույնպես լինեն պոզիտիվ. «Բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն, և հանրությունը ամենակարևոր այդ պրոբլեմից ազատվի»:
Գարեգին Չուգասզյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ասաց. «Այն պահանջները, որ ես դրել էի, լրիվ բավարարված եմ»: