ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Ես երեք օր է Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հադիպել ձեզ հետ ու փարատել ձեր մտահոգությունները։ Հանդիպելու եմ նաև Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիք ունենք»,- գրել է Հարությունյանը:
Նա նաև հավելել է, որ 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության համակարգի փոխման վերաբերյալ տեղեկությունները կեղծ են:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգություն էր հայտնել մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ, որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է Հարությունյանը հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: