Այս կոնֆետները դուք կարող եք հանգիստ տալ ձեր երեխաներին։ Ի դեպ, այն նաև շատ հեշտ է պատրաստվում և դուք կարող եք անել պատրաստման գործընթացը երեխաների հետ։

Բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորև։

 

Բաղադրիչներ՝

  • 150 գրամ կոկոսի փաթիլներ,
  • 16 հատ նուշ,
  • 200 գրամ խտացրած կաթ,
  • 30 գրամ կարագ։

Պատրաստման եղանակը՝

Կոկոսի փաթիլների ⅓-ը լցնել առանձին ամանի մեջ և առայժմ այն կողքի դնել։ Հետագայում դուք պետք է դրա մեջ թաթախեք պատրաստի կոնֆետները։ Կոկոսի մնացած մասը խառնում ենք խտացրած կաթի հետ, մինչև միատարր զանգված ստանալը։

Դնում ենք այն սառնարանում մի քանի ժամով։ Նուշը հարկավոր է թրջել գիշերը և հետո բովել թավայի մեջ։ Դնում ենք նուշը կոկոսի և խտացրած կաթի խառնուրդի մեջ։ Այնուհետև այն հարկավոր է պատել կոկոսի փաթիլներով։ Թողեք այն մեկ ժամ սառնարանում։

Բարի ախորժակ։

loading...