Բաղադրիչներ
- Ալյուր – 2 բաժակ
- Շաքարավազ – 2/3 բաժակ
- Թթվասեր – 2/3 բաժակ
- Բուսայուղ – 4 ճ/գ
- Ձու – 1 հատ
- Խտացրած կաթ – 1 բանկա
- Կարագ – 200 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել իրար հետ թթվասերը, բուսայուղը, շաքարավազը և ձուն:
- Ալյուրին խառնել փխրեցուցիչ, մաղել և ավելացնել ձվային զանգվածին:
- Փափուկ խմոր հունցել:
- Խմորը բաժանել 6 մասերի:
- Խմորները գրտնակել շրջանաձև:
- Տապակել թավայի մեջ 2 կողմից: Կտրել ոչ ուղիղ եզրերը:
- Պատրաստել կրեմը, խառնել խտացրած կաթը և փափուկ կարագը:
- Բոլոր շերտերին կրեմ քսել, թողնել ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում: Զարդարել տորթը թարմ հատապտուղներով կամ մրգով:
loading...