Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան պատմեց, թե ինքն ինչ կապ ունի Վրաստանի հետ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ` Նունե Սարգսյանի նախնիները ծնվել են Վրաստանում, այդ պատճառով էլ Թբիլիսին նրանց համար հարազատ քաղաք է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասաց Թբիլիսիում ելույթի ժամանակ։ Նա Վրաստան է մեկնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Վրաստանում լինելը։ Սա իմ քաղաքն է, իմ ու կնոջս տատերի և պապերի քաղաքը»,- ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ հայերն ու վրացիները շատ ընդհանրություններ ունեն և պատմականորեն կապված են միմյանց։ Նա նշեց, որ մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշելու է Առաջին ՀԱնրապետության հռչակման 100-ամյակը։
Աղբյուրը՝ 168.am
loading...