Ով առաջին անգամ փորձում է այս տորթը, չի կարողանում հասկանալ, թե ինչից է այն պատրաստված, իսկ հետո ուղղակի սիրահարվում է դրան:

Բաղադրիչներ

  1. Սպիտակ լոբի – 1 բաժակ
  2. Շաքարավազ – 1.5 բաժակ
  3. Վանիլին
  4. Մանր պաքսիմատ – 0.5 բաժակ
  5. Ձու – 6 հատ
  6. Աղ – 1 պտղունց
  7. Կաթ – 1 բաժակ
  8. Օսլա – 2 ճ/գ
  9. Կարագ – 150 գ
 

Պատրաստման եղանակը

  1. Լոբին թրջել և թողնել մեկ գիշեր, հետո եփել՝ մինչև պատրաստ լինելը, և բլենդերի օգնությամբ խյուս դարձնել:
  2. Ձվի 5 դեղնուցը հարել մեկ բաժակ շաքարավազի հետ:
  3. Ձվի 5 սպիտակուցները լավ հարել՝ ավելացնելով 1 պտղունց աղ:
  4. Լոբու խյուսին ավելացնել դեղնուցները և պաքսիմատը, խառնել:
  5. Հետո ավելացնել հարած սպիտակուցը և զգուշությամբ գդալով խառնել՝ ներքևից վերև:
  6. Խմորը լցնել պերգամենտով պատած մեծ տապակին, հարթեցնել:
  7. Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մինչև մի փոքր կարմրելը:
  8. Պատրաստի շերտը տեղավորել տախտակին, հանել պերգամենտը, կտրել 4 մասի (կողքերից կտրել՝ վրան շաղ տալու համար):
  9. Կրեմի համար մնացած ձուն հարել շաքարավազի մնացորդի և վանիլինի հետ, հետո ավելացնել կաթը և օսլան: Զանգվածով կաթսան դնել կրակի վրա և անընդհատ խառնել՝ մինչև մի փոքր պնդանալը:
  10. Թողնել որ սառչի, ավելացնել փափուկ կարագը, լավ հարել՝ մինչև միասեռ և հարթ զանգված ստանալը:
  11. Ստացված կրեմով պատել շերտերը, զարդարել ըստ ցանկության, մեկ գիշեր պահել սառը տեղում:
loading...