Բաղադրիչներ
Բազուկ – 500 գ
Սխտոր – 3 ատամիկ
Սոխ – 1 հատ
Համեմի սերմ – 1 թ/գ
Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
Բուսայուղ – 80 գ
Քացախ (5 տոկոսանոց) – 50 մլ
Աղ – 1.5 թ/գ
Շաքարավազ – 1.5 թ/գ
Պատրաստման եղանակը
Մեկ հատ սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել:
500գ բազուկը մաքրել, լվանալ և մանր, երկար կտրատել: Լցնել թասի մեջ:
Բազուկին ավելացնել 3 մանրացրած սխտորը, 1.5 թ/գ աղը և 1.5 թ/գ շաքարավազը: Ավելացնել 50 մլ քացախը, մի թեթև խառնել և դնել մի կողմ:
Բուսայուղի մեջ տապակել մանր կտրատած սոխը՝ մինչև թափանցիկ դառնալը:
Թավայի մեջ ավելացնել 1 թ/գ մանրացրած համեմի սերմ և 0.5 թ/գ պղպեղ, խառնել:
Սոխը բուսայուղի հետ ավելացնել բազուկին: Խառնել, դնել ծանրության տակ և 12 ժամով ուղարկել սառնարան:
12 ժամ հետո պատրաստի աղցանը կարելի է մատուցել:
loading...