Ավոկադոն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի շարք բուժական միջոցների պատրաստման ընթացքում, քանի որ սննդարար նյութերը կարող են օգնել մի շարք հիվանդությունների դեպքում, ամրացնել իմունային համակարգը։ Ավոկադոն հակաօքսիդանտ, հակաբորբոքային հատկությունների, պարունակում է բջջանյութ, վիտամին E, կալցիում, մագնիում, ցինկ, պղինձ, երկաթ, կալիում, ֆոսֆոր, մանգան, սելեն, նատրիում։ Ավոկադոն կարող եք օգտագործել հետևյալ դեպքերում։

Դիարեա։ Հեռացրեք ավոկադոյի կորիզը, լվացեք։ Ավոկադոն գազօջախում թողեք 7-10 րոպե։ Մանրացրեք, լցրեք ապակե տարայի մեջ։ Դիարեայի դեպքում խորհուրդ է տրվում 2 թեյի գդալին ավելացնել մի բաժակ տաք ջուր, լավ խառնել և խմել։

 

Խոցեր բերանում։ Ավոկադոյի տերևը լվացեք, ծամեք, բայց փորձեք կուլ չտալ։ Հեղուկը, որը դուրս է գալիս ավոկադոյի տերևը ծամելու ընթացքում, օգնում է վերքերի ապաքինմանը։

Ստրիաներ։ Կես ավոկադոն խառնեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի և 1 ճաշի գդալ մեղրի հետ։ Քսեք մաշկի վնասված հատվածներին, թողեք 30-40 րոպե, լվացեք մեծ քանակով ջրով։

Մազաթափության, մազերն ամրացնելու նպատակով։ Հասած ավոկադոն խառնեք 1 ճաշի գդալ կոկոսի կամ նշի յուղի հետ։ Քսեք մազերին և գլխամաշկին, փաթաթեք։ Թողեք նվազագույնը մի ժամ, որպեսզի սննդարար նյութերը ներծծվեն մաշկի մեջ, լվացեք մազերը։

Խոլեստերինի բարձր մակարդակ։ Բավական է օրվա ընթացքում ընդամենը կես ավոկադո օգտագործել։

Փսորիազ։ Ավոկադոն կարող եք քսել մաշկին, կամ դրա փոխարեն ավոկադոյի յուղ օգտագործել։ Խորհուրդ է տրվում մաշկին թողնել նվազագույնը 30 րոպե, լվանալ տաք ջրով և չորացնել մաշկը։

Կնճիռներ։ Ավոկադոյի միջուկը խառնեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի հետ։ Օգտագործեք ամեն օր՝ քնելուց առաջ, լվացեք առավոտյան։

Ոջիլներ։ Ավոկադոյի 5 կորիզն ու տերևները եռացրեք, սառելուց հետո քսեք գլխամաշկին և մազերին, լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 30 րոպե։ Մազերը լվացեք մեծ քանակով ջրով և շամպունով։

Մակաբույծներ։ 2 թեյի գդալ ավոկադոյի կորիզի փոշին խառնեք ջրի հետ, խմեք քաղցած վիճակում։

Թեփ։ Ավոկադոյի կորիզի փոշին խառնեք գերչակի յուղի հետ, քսեք գլխամաշկին։ Մեկ ժամ անց մազերը փաթաթեք տաք սրբիչով, լվացեք։

loading...