- Մատուցվում է: 10 րոպե անց
- Նախն. ժամանակ: 15 րոպե
- Պատրաստման ժամանակ: 7 րոպե
Բաղադրիչներ
- ալյուր – 1,5 բաժակ
- սպիտակաձավար – 1,5թ/գդ
- սոդա – 1/4թ/գդ
- կեֆիր – 1ճ/գդ
- ջուր – 2 բաժակ(տաք)
- շաքարավազ – 1,5 բաժակ
- հյութ կիտրոնի – 1թ/գդ
- ձիթայուղ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:
- Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:
Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:
- Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը ու դնում միջին կրակի վրա:
Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքաված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
- Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա(որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:
Ի դեպ, օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ:
loading...