«ԶՈՒ ԳՇ պետն իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի՝ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու  հետ կապված մտահոգությանը:

Աղաբեկյանը մասնավորապես հայտարարել էր. «Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»:

Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանին՝ գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու վերաբերյալ արձագանքներին, կառավարության ղեկավարն ասաց.

«Գիտեք, շատ քիչ նաշանակումներ կան, որ միանշանակ են ընդունվում: Կարևոր են ոչ թե նշանակումները, այլ այն գործունեությունը, որ տվյալ պաշտոնյաները պետք է վարեն այդ աշխատանքի ընթացքում: Այսիքն,  հնարավորությունը պետք է տալ, եթե որևէ մեկի աշխատանքը բավարար արդյունքներ չի բերի, դրան կհետևեն այլ որոշումներ»:

loading...