Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 4 հատ
- Սմբուկ – 2-3 հատ
- Լոլիկ – 3-4 հատ
- Պանիր – 150 գ
- Սխտոր – 1 ատամիկ
- Սամիթ
- Բուսայուղ
- Աղ, սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը լվանալ, կտրել պոչերը և չորացնել: Կտրել երկարությամբ, բարակ շերտերով, դնել թասի մեջ, աղ անել և թողնել 20-30 րոպե: Առաջացած հյութը թափել:
Հավի կրծքամիսը լվանալ, չորացնել և յուրաքանչյուրը բաժանել 4 մասի: Մսի կտորները դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծեծել: Աղ և պղպեղ ցանել:
- Լոլիկները լվանալ, չորացնել և օղակաձև կտրատել: Սխտորը մաքրել և մանր կտրատել:
Կանաչին լվանալ, չորացնել և կտրատել: Պանիրը քերել: Տապակի մեջ մի փոքր բուսայուղ տարածել, դնել սմբուկի շերտերը, և յուրաքանչյուր կողմից տապակել 2-3 րոպե: Սմբուկները դնել թղթե անձեռոցիկի վրա:
- Թխման համար կաղապարը յուղապատել և շարել սմբուկները: Վերևից շարել ծեծած հավի մսերը: Հետո՝ նորից սմբուկ, և նորից՝ հավի միս:
Հետո շարել լոլիկը: Դրանց վրա մի փոքր աղ և պղպեղ ցանել և վրան շաղ տալ սխտորը և կանաչին: Վերևից լցնել քերած պանիրը:
- Դնել կաղապարը 180 աստիճան տաքացրած ջեռոցում և եփել 20-25 րոպե: Հանել, թողնել մոտ 10 րոպե և մատուցել:
loading...