«Իսկ թե ինչ պետք է անի նախարարությունը, կասեմ երկու օրից». Նարեկ Մանուկյան


Դիտումներ ` 474

«Իսկ թե ինչ պետք է անի նախարարությունը, կասեմ երկու օրից». Նարեկ Մանուկյան

Նարեկ Մանուկյանի հրապարակումը.

«Արարատյան բակալավրիատի հաշվով (ԱԲ) մի երկար բան ասեմ ու թողնեմ վայելենք Էլթոնի գալը, ում համար գնալը, ում համար վաղվա տոնը ։ՃՃՃ

 

1. Երեկ ԹՈՒՄՈ-յում ասում էի, որ միավոր ժամանակում 2 խնդիր պետք ա լուծել՝ այսօրվա խնդիրները ու վաղվա։ Ինչու՝ որովհետև ԿԳՆ-ն 27 տարում 90մլն վարկ ա փոշիացրել, իսկ արդյունքը մեղմ ասած չի գոհացնում։ Եթե էսօր մենակ էսօրվա խնդիրն ենք լուծում, վերջի 27 տարվանից չենք տարբերվում։

2. Ներկան մի մեծ խնդիր ունի՝ ապահովել կրթության հասանելություն բոլորին։ Հասանելիությունը ենթադրում ա և ներառականություն, և վերանորոգումներ, և ուսուցիչներով ապահովում… Էս խնդիրը լուծելու համար պետք ա ուղղակի խնդիրների թիրախային «գույքագրում» անել (խնդրի իրական մասշտաբը ոչ մեկ չգիտի, որովհետև կարգին հետազոտություն գրեթե չկա): Օրինակ Հայաստանում կա ուսուցիչների ավելցուկ կարիքի նկատմամբ, բայց առանձին գյուղերում մեծ պակաս։ Ասեմ ավելին, Հայաստանի ստացած 90 մլն վարկի մեծ մասը հենց էս խնդիրները լուծելու համար ա եղել, բայց չի լուծվել, որովհետև թեկուզ մի անգամ տենց էլ վերացական խնդիրը կոնկրետ քարտեզի չբերվեց։ Էսօր կա դպրոց, որ զուգարան չունի, դպրոց էլ կա լաբորատոր սարքավորում ա ստացել ու դրել ա պահարանում, որովհետև օգտագործել չգիտի։ Ուրեմն, եթե էս խնդիրը ուզում ենք լուծել, խոսալուց անցնում ենք կոնկրետ քարտեզ կազմելու։

3. Վաղվա խնդիրը որակն ա։ Շատերին թվում ա թե որակը և հասանելիությունը էսօրվա խնդիր են։ Սխալ ա, որովհետև եթե հասանելիությունը հստակ քանակական-իրավական հարթության հարց ա, քիչ ծախսատար ու էսօր լուծելի, որակը նաև խիստ բովանդակային հարց ա, խայտառակ ծախսատար ու ժամանակ պահանջող։ Օրինակ՝ Հայաստանում 40,000 շատ տարբեր որակի ուսուցիչ կա, եթե խնդիր ենք դնում որ ամեն երեխա իրա գյուղում ուսուցիչ ունենա, դա ֆորմալ կարողանում ենք ապահովել եղած տարբեր ծրագրերով, ԲԱՅՑ եթե ուզում ենք բոլոր երեխեքը հարաբերական ՆՈՒՅՆ ԼԱՎ ՈՐԱԿԻ ուսուցիչ ունենան, սրա վրա լիքը փող ու ժամանակ ենք դնում։ Օրինակ Հորդանանը նպատակ ա դրել տարեկան 5,000 որակյալ ուսուցիչ ունենալ ու դրա վրա միլիոններ ա դնում։ https://www.qrf.org/

 

Բովանդակային հարցը պետությունը լուծել չի կարողանում, որովհետև ԿԱԻ-ին տարիներով 6-700 մլն անիմաստ փող ա տալիս, որ հավաքեն 8,000 ուսուցչի, օրենքի պահանջ ա, մի երեք օր վերապատրաստեն պարզ չի թե ինչ։

4. Որակ ունենալու ու դա բոլորին տարածելու միակ ձևը որակ առաջարկող ծրագրերում ներդրում անելն ա ու պահանջելը, որ էդ ծրագրերը որակը ապացուցեն։ Ոնց՝ որակը կոնկրետ մի սահմանում չունի, բայց համեմատական կրթությունը էս հարցը լուծում ա համադրելով (benchmarking) ու սրա վրա հիմնված ա երկրների համակարգերի դասակարգումը (պայմանական ասած միջազգային ճանաչում)։

5. ԱԲ-ն՝ ստեղծվել է որպես նոր որակի ծրագիր։ Էս ծրագիրը ամբողջական ա՝ ուսուցիչների մի տարվա կրթական ծրագիր, դպրոցների ղեկավարների մի տարվա կրթական ծրագիր, քննական նոր համակարգ, որ չի ստուգում պրիմիտիվ հմտություններ, առարկայական ծրագրեր։ Միջազգային ճանաչումը, այսինքն որակի գնահատականը այլ ծրագրերի հետ համեմատությունը` https://www.naric.org.uk/News%20Story.aspx?NewsID=656

Հիմա Հայաստանը որակի վրա առնվազն 20 մլն վարկային փող ա ծախսել ու սա չի ներառում էդ որակը տարածելը, որ ևս արվել ա վարկերով ու պետական բյուջեից տարեկան փողերով։ ԱԲ-ն միջազգային լրիվ հավասար որակ տալիս ա էդ փողերի մեկ քառորդով։

Իսկ թե ինչ պետք է անի նախարարությունը, կասեմ երկու օրից։ Ի դեպ, ըստ պայմանագրի պետք ա ամեն տարի կատարողականի մոնիտորինգ աներ, մենք դրան ամեն տարի պատրաստ ենք եղել, տարեկան ֆինանսական ու կատարողական հաշվետվություն ենք տվել, հետն էլ անկախ ֆինանսական աուդիտ ենք արել։

Լավ կլինի որպես սկզբունք առհասարակ հայտարարվեն և ստուգվեն ԲՈԼՈՐ ծրագրերը»։

 
loading...
Փակել