Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը Tert.am-ի խնդրանքով անդրադարձավ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` «ԵՊՀ Ռեստարտ»-ի հայտարարությանը, որով ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, Հոգաբարձուների խորհրդի լուծարումը,  Ֆինանսական աուդիտի անցկացումը,  ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը:

Արամ Սիմոնյանը նշեց, որ բոլոր այդ պահանջների պատասխանները վաղը կտան` մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա պատասխանեց միայն իր հրաժարականի վերաբերյալ պահանջներին և նշեց.«Հրաժարականի մասին խոսելն այսօր անիմաստ է, ես հրաժարական չեմ պատրաստվում տալ ինչ-որ բախտախնդիր մարդկանց պահանջով: Մնացած հարցերի պատասխանները կստանաք վաղը»,-նշեց նա:

loading...