Եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ բոլորիս դեմքին բազմաթիվ կնճիռներ, երկար «գծեր» ու պիգմենտային հետքեր կան։ Իսկ գիտե՞ք, որ դրանք կարող են Ձեր մասին շատ ավելին պատմել, քան Ձեր տարիքի մասին հուշելը։

Հետազոտող բժիշկները պնդում են, որ դեմքն ու դրա արտաքին տեսքն ուղղակիորեն կապված են մարմնի այլ մասերի հետ։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր նայեք Ձեր դեմքին, ապա կարող եք նկատել, թե ինչ ազդանշանների մասին է զգուշացնում Ձեր օրգանիզմը՝ դրանք արտացոլելով Ձեր դեմքին։
Որոշ դեպքերում սա կարող է չափազանց կարևոր լինել։
Նախկինում մենք նույնիսկ պատկերացնել անգամ  չէինք կարող, որ դեմքը կարող է այսքան շատ բան պատմել մեզ մեր մասին։
Յուրաքանչյուր գիծ ու յուրաքանչյուր կնճիռ իր իմաստն ունի։ Նույնիսկ մեր մարմնին առաջացած պիգմենտային հետքերը պատահականություն չեն։

 1  Հորիզոնական խորը գծեր ճակատի վրա

Այս կնճիռներին հաճախ անվանում են «անհանգստության  գծեր», որովհետև դրանք ասես իրենց մեջ կուտակում են հսկայական չափի սթրես։ Եթե այս գծերը բավականաչափ նկատելի են Ձեզ մոտ, ապա Դուք պետք է ավելի հաճախ հանգստանաք ու թուլանաք։ Հաճախակի մեկնեք հանգստի։
Բացի այդ, այս հատվածն ուղղակիորեն կապված է մարսողական համակարքի  հետ։ Հնարավոր է՝ Դուք չափազանց շատ շաքար կամ ճարպ եք օգտագործում կամ քիչ քանակությամբ ջուր խմում։

 2  Կնճիռներ աջ հոնքի մոտ

Ուղղահայաց կնճիռներն այս վայրում երիկամների հետ կապված ակնհայտ խնդիրների մասին են վկայում։ Եթե ցանկանում եք, որ դրանք անհետանան Ձեր դեմքից, անհրաժեշտ է առողջացնել այդ ներքին օրգանը։ Սկսեք ավելի շատ բանջարեղեն, քաղցր մրգեր ու ամբողջական հատիկներով մթերքներ օգտագործել։ Նվազեցրեք սուրճի, կծուի ու աղի օգտագործումը։ Իսկ եթե կարծում եք, որ հնարավոր է՝ ավելի լուրջ խնդիրներ ունեք երիկամների հետ, ապա անմիջապես բժշկի դիմեք։

 3  Կնճիռներ ձախ հոնքի մոտ

Դեմքի այս հատվածն ուղղակիորեն կապված է փայծաղի հետ։ Այս հատվածի կնճիռները հուշում են, որ այդ օրգանի հետ կապված խնդիրներ ունեք։
Այս օրգանի աշխատանքը կապված է նաև շաքարի չարաշահման հետևանքով ենթաստամոքսային գեղձի խանգարման հետ։ Պարզապես փորձեք հնարավորինս նվազեցնել այն Ձեր սննդակարգում։ Քաղցր թխվածքաբլիթների փոխարեն չրեր օգտագործելը լավ սկիզբ է։ Դե իսկ թե էլ ինչից է անհրաժեշտ հրաժարվել, թերևս ինքներդ ավելի լավ գիտեք։

 4  Կնճիռներ աչքերի անկյուններում

Այսպիսի բան հաճախ չեք տեսնի, սակայն որոշ մարդկանց մոտ կնճիռներ հայտնվում են նաև այստեղ, և այն սեզոնային ալերգիայի հետևանք է։
Որքան էլ տարօրինակ հնչի, այս հատվածը կապված է նաև Ձեր լիբիդոյի հետ։ Եթե Ձեր դեմքի այս հատվածում կնճիռներ են հայտնվել, ապա հնարավոր է՝ Դուք սեռական հարաբերությունների՝ սովորականից ավելի քիչ անհրաժեշտություն եք զգում։ Հնարավոր է՝ ժամանակն է ավելի քիչ անհանգստանալ։

 5  Շրջանակներ կամ տոպրակներ աչքերի տակ

Այս կնճիռներն այլ կերպ անվանում են նաև «բադերի թաթեր»։ Եթե Դուք սրանցից չունեք, ուրեմն բավականաչափ չեք ծիծաղում։ Հակառակ դեպքում անկասկած դրանք կհայտնվեին Ձեր դեմքին։
Դա խնդիր է միայն այն դեպքում, երբ այդ կնճիռները խորն են, և կարող է հուշել արագ զարգացող տեսողական խնդրի մասին։ Դադարեք այդքան հաճախ նայել Ձեր հեռախոսի էկրաններին, խուսափեք հեռուստացույց դիտելուց ու հնարավորինս քիչ օգտվեք համակարգչից։ 
«Բադերի թաթիկները» կապված են նաև որոշ ներքին օրգանների՝ մարսողական համակարգի, երիկամների ու լյարդի հետ։ Փորձեք ինքներդ Ձեզ համոզել ավելի շատ շարժվել ու անցնել առողջ ապրելակերպի։  

 6  Շրջանակներ կամ պարկեր աչքերի տակ

Մենք բոլորս էլ տեսնում ենք դրանք առավոտյան հայելու մեջ նայելիս, երբ բավականաչափ չենք քնում։ Սակայն եթե Դուք այն տեսնում եք ամեն օր, ապա ամենայն հավանականությամբ երիկամների հետ կապված խնդիր ունեք։ Սկսեք ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ուտել, ինչպես նաև փորձեք ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում։ 
Աչքերի տակ մեծ պարկերը կարող են հուշել նաև արյունատար համակարգի խնդիրների մասին։ Դուք պետք է պայքարեք մաշկի շրջանառության մասին։ Յոգան կամ մերսումը հրաշալիորեն կօգնեն։ Իսկ եթե Դուք ինքներդ էլ նկատում եք, որ դա լուրջ խնդիր է դառնում, ապա դիմեք բժշկի։

 7  Պիգմենտային հետքեր այտերին

Եթե այտերին բաց կամ մուգ գույների հետքեր են հայտնվում, դա կարող է որոշ ներքին օրգանների հետ կապված խնդիրների մասին վկայել։ Առաջին հերթին, ամենայն հավանականությամբ Դուք վատ եք սնվում։ Երկրորդը՝ ամենայն հավանականությամբ ծխում եք, որովհետև արդեն վաղուց Ձեր թոքերը թույլ են։ Դուք պետք է սկսեք շնչառական վարժություններ կատարել ու սովորել կառավարել Ձեր շնչառությունը։ Թոքերն արդյունավետորեն մաքրում է առավոտյան վազքը։

 8  Պզուկ կամ այտուցված մաշկ քթի ծայրին

Կարմիր քիթը կարող է և խնդիր չլինել, սակայն կարմրածությունը քթի այս հատվածում կարող է արյունատար համակարգի անբավարար աշխատանքի մասին վկայել։ Դուք արյան ճնշման հետ կապված խնդիներ կարող եք ձեռք բերել։ Եթե այս խնդիրը Դուք վաղուց ունեք և ուշադրություն չեք դարձնում դրան, ապա թերևս այժմ ժամանակն է բժշկի դիմել։

 9  Կնճիռներ բերանի շրջակայքում

Շատ մարդիկ այս հատվածում ուղղահայաց կնճիռներ ունեն, իսկ այս հատվածը նյարդային ուղիներով ուղղակիորեն կապված է հաստ աղու հետ։ Այս ներքին օրգանի մասին քչերն են մտածում, սակայն դրա առողջությունը չափազանց մեծ ազդեցություն է թողնում ծերության տարիքում կյանքի որակի վրա։ 
Բարեբախտաբար, այն վերականգնելն ու դրա առողջությունը պահպանելը հեշտ է, անհրաժեշտ է մանրաթելերով հարուստ սնունդ ու բավականաչափ քանակությամբ վիտամին D օգտագործել, մի փոքր ֆիզիկական աշխատանք ու մի փոքր ավել հեղուկ։

 10  Ծիծաղի կնճիռներ

Սովորաբար խորը կնճիռներն այս հատվածում հայտնվում են այն մարդկանց մոտ, ովքեր շատ ու հաճախ են ծիծաղում։ Ծիծաղն, ինչպես հայտնի է, օգտակար է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջության համար։ Այնպես որ, Դուք պետք է սիրեք այս կնճիռնները։
Մյուս կողմից, սակայն, եթե այնքան էլ հաճախ չեք ծիծաղում, սակայն այս կնճիռներն առկա են, ապա դա կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի խնդիրների մասին։ Սննդակարգի մեջ ավելացրեք հապալաս, կեռաս, խաղող, սխտոր և սպանախ։

 11  Կնճիռներ վերևի շրթունքի վերին հատվածում

Նույնիսկ ծերության ժամանակ բոլոր մարդկանց մոտ չէ, որ ուղղահայաց կնճիռներ են առաջանում այս հատվածում։ Սակայն նրանք, ովքեր ունեն դրանք, ամենայն հավանականությամբ ծխողներ են։ Ծխելն ամենակարրևոր խնդիրներից մեկն է, որի հետևանքով այս հատվածում անբնական կնճիռներ են հայտնվում։
Բացի այդ, այս հատվածն ուղղակիորեն կապված է փայծաղի հետ։ Փորձեք սննդակարգում ավելացնել արմատավոր պտուղներ։ Հատկապես օգտակար են գազարն ու շաղգամը։ Բացի այդ, անհրաժեշտ է ուտել հաճախ և քիչ քանակությամբ։

 12  Հետքեր շուրթերի վրա

Շուրթերի վրա առաջացած հետքերը մի քանի պատճառ ունեն։ Դրանք կարող են արյան վատ շրջանառության ու հաստ աղու կամ լյարդի վատ աշխատանքի պատճառ լինել։ Դրանց հայտնվելը պարզելու համար անհրաժեշտ կլինի բժշկի գնալ։

 13  Ենթակզակ

Մարդիկ, ում պարանոցի մաշկը կնճռոտ է ու կախված, ամենայն հավանականությամբ տառապում են ավելորդ քաշից։ Սա տարածված խնդիր է հատկապես մեր ժամանակներում, երբ մենք շատ ենք ուտում ու քիչ շարժվում։ 
Ինչևէ, այս շրջանը նաև ներառում է վահանագեղձի խնդիրներ։ Դրա առողջությունը լավացնելու համար անհրաժեշտ է ցինկի կոճակներ ընդունել և գոնե ժամանակավորապես հրաժարվել հացից ու ալյուրով պատրաստված այլ սննդամթերքից։

 14  Օղակ աչքի ծիածանաթաղանթին

Ինքնահետազոտության ժամանակ կարող եք ոչ միայն Ձեր դեմքը, այլև աչքերը ստուգել։ Եթե «օղակ» եք նկատել աչքի ծիածանաթաղանթի վրա, ապա Ձեզ մոտ խոլեստերինի բարձր մակարդակ է։ Դա գրեթե միշտ լուրջ խնդիրների է հանգեցնում, այդ թվում՝ սրտի կաթվածի ու այլ սրտային հիվանդությունների պատճառ դառնում։ Բարեբախտաբար, շատ միջոցներ կան խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար։ Ավելի շատ բանջարեղեն կերեք  ու տրանսճարպերով քիչ հագեցած սնունդ։ Սննդակարգում ավելացրեք սոյայի սոուս և ընկույզներ։

 15  Ճակատի ծայրերի հատվածին նկատելի երակներ

Եթե ճակատի ծարամասերում երակներ են երևում, ապա դա կարող է հիպերտոնիայի նշան լինել։ Ինչպես երևում է՝ Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ բան անել սթրեսի հետ։ Եթե անհրաժեշտ է, նույնիսկ թողեք Ձեր աշխատանքը։ Սկսեք ավելի հաճախ դուրս գալ զբոսանքի, յոգայով զբաղվեք կամ նույնիսկ չպլանավորված հանգստի մեկնեք։
Խորհուրդ է տրվում շատ բանան օգտագործել ու աստիճանաբար հրաժարվել աղից։ Երբ ճնշումը սկսի նվազել, երակները կդադարեն այդքան նկատելի լինել։

 16  Կնճիռներ ներքևի շրթունքի տակ

Շատ մարդիկ կրկնակի կզակ ունեն, սակայն սա ցույց է տալիս, որ Ձեր կյանքում չափազանց շատ է բացասականն ու վատատեսությունը։ 
Մշտապես ամենավատին պատրաստ լինելու սովորությունը, հնարավոր է, օգտակար է, սակայն իրականում այն կործանարար ազդեցություն է թողնում Ձեր առողջության վրա։ Բաց թողեք վիրավորանքները, փորձեք խուսափել հիասթափություններից ու զայրույթից ամեն գնով։ Ձեր ներսի աշխարհը, ինչպես տեսնում եք, կարող է արտացոլվել Ձեր արտաքինի վրա։
loading...