Բաղադրամասեր

4 հատ ձու,

1,5 բաժակ շաքարավազ ,

1,5 բաժակ ալյուր,

1 բաժակ մածուն,

մի պտղունց փխրեցուցիչ,

1 թ գդ սոդա

ձիթայուղ,

վանիլին

Պատրաստման եղանակը Սկզբում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից և միքսերով լավ տրորում շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակի, ավելացնում ենք մածունը։ Քիչ - քիչ ավելացնում ենք ալյուրը, սոդան, ձեթը կամ կարագը (կարագով ավելի լավ և համեղ է ստացվում): Ուրիշ ամանի մեջ լավ հարում ձվի սպիտակուցները, մինչև պինդ փրփուր դառնա: Ավելացնում ենք մնացած խմորին, լավ խառնում ` մինչև դառնա միատարր զանգված։ Մինչ այդ ջեռոցը տաքացնում ենք 175-180, ստացված զանգվածը լցնում ենք լավ ձեթոտած ամանի մեջ և թխում։ Մինչև թխածքի տեսք չունենա, ջեռոցի բերանը չբացել:

 

loading...