Մարդիկ կարծում են, որ հաճախ մահը վրա է հասնում հանկարծակի, սակայն իրականում մարդիկ գրեթե երբեք հանկարծակի չեն մահանում: Շատ դեպքերում խնդրի ախտանշաններն ի հայտ են գալիս շատ ավելի շուտ, ուստի բավական ժամանակ է լինում մարդու կյանքը փրկելու համար:

 

Նյարդավիրաբույժների հավաստմամբ՝ մարդու կյանքը կարելի է փրկել անգամ գլխուղեղի կաթվածի դեպքում: Նրանց խոսքով՝ եթե ախտանշանների ի հայտ գալուց հետո 3 ժամվա ընթացքում հաջողվի մարդուն բժշկական օգնություն ցուցաբերել, ապա կարելի է խուսափել հետևանքներից: Սակայն բանն այն է, որ ոչ բոլորն են ծանոթ հիվանդության ախտանշաններին, ուստի ոչ միշտ է հաջողվում ժամանակին քայլեր ձեռնարկել:

 

Սակայն կասկածների դեպքում հարկավոր է անպայման ստուգել հիվանդի վիճակը: Գոյություն ունի գլխուղեղի կաթվածը հայտնաբերելու 4 միջոց.

 

1.      Հարկավոր է խնդրել, որ մարդը հնարավորինս լայն ժպտալ (հիվանդի համար դա բավականին դժվար կլինի):

 

2.      Հարկավոր է խնդրել, որ մարդն արտաբերի պարզ նախադասություններ (օրինակ՝ «Անձրևում է:»):

 

3.      Հարկավոր է խնդրել բարձրացնել ձեռքերը (հիվանդը չի կարողանա բարձրացնել ձեռքերը կամ մասամբ կբարձրացնի):

 

4.      Հարկավոր է խնդրել ցույց տալ լեզուն (եթե այն թեքված է կամ շրջված, ապա հարկավոր է հիվանդին շտապ հիվանդանոց տեղափոխել):

 

Բացի այդ, հարկավոր է շտապ դիմել բժշկին վերջույթների թմրածության, միգրենի, գլխապտույտի և տեսողության հստակության կտրուկ վատացման դեպքում:

 

Եթե հիվանդի մոտ նկատվում է նշված նախտանշաններից անգամ որևէ մեկը, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

 

Գլխուղեղի կաթվածի մասին կարող են վկայել նաև հանկարծակի թուլությունը, տեսողության մթագնումը կամ մեկ աչքի տեսողության վատացումը, ուրիշի խոսքը չհասկանալը, հանկարծակի ուժգին գլխացավը, որը կարող է ուղեկցվել սրտխառնոցով ու փսխումով, ինչպես նաև գիտակցության կորուստը, կայունության կորուստն ու տարածության մեջ կողմնորոշվելու կարողության խանգարումը

loading...