Ճապոնացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մաստակը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից, սակայն նման արդյունքի հասնելու համար այն հարկավոր է ծամել քայլելու կամ ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում: Այս մասին գրում է Journal of Physical Therapy Science-ը:
Գիտնականների անցկացրած ուսումանսիրությանը մասնակցել է 21-69 տարեկան 46 կամավոր, որոնց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կամավորները ստացել են մաստակ (2 բարձիկ), որը պետք է ծամեին 15 րոպե քայլելու ընթացքում, մինչդեռ երկրորդ խմբի կամավորները մաստակի փոխարեն ստացել են նույն բաղադրիչները պարունակող փոշի:
Գիտափորձի շրջանակներում մասնագետները չափում էին սրտի կծկումների հաճախականությունը, անցած հեռավորությունը և վատնած էներգիան: Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի կանավորների մոտ սրտի կծկումների հաճախականությունը երկու անգամ բարձր էր, քան երկրորդ խմբի կամավորների մոտ: