Կան սննդամթերքի տեսակներ, որոնք շատ օգտակար են, սակայն կարող են վտանգավոր լինել երկրորդ անգամ ջերմային մկաշում անցնելուց հետո, քանի որ այդ դեպքում դրանցում սկսում են առաջանալ օրգանիզմի համար վտանգավոր նյութեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկել:
1. Ճակնդեղ
Ճակնդեղ շատ օգտակար ու կարևոր մթերք է, որը հարուստ է В, Р, РР վիտամիններով, ֆոլաթթվով, մանրաթելերով, մագնեզումով, կալիումով, յոդով, մանգանով, երկաթով, ծծումբով և մի շարք այլ կարևոր տարրերով: Սակայն հարկ է հիշել, որ եփած ճակնդեղը ոչ մի դեպքում չի կարելի կրկին տաքացնել, քանի որ այն կզրկվի իր բոլոր վիտամիններից ու օգտակար տարրերից:
2. Միս
Երկրորդ անգամ տաքացնելու դեպքում միսը կորցնում է ոչ միայն իր համային հատկանիշները: Այդ դեպքում մսի մեջ ոչնչանում են հեշտ յուրացվող սպիտակուցները, որոնց շնորհիվ էլ այն այդքան օգտակար է: Այդ սպիտակուցները կորցնելու դեպքում միսը պարզապես վերածվում է մարսողական համակարգի համար շատ «ծանր» մթերքի:
3. Սնկեր
Սնկերը նույնպես պարունակում են հեշտ յուրացվող սպիտակուցներ, որոնք կարող են ոչնչանալ երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելուց հետո, ուստի սնկերը նույնպես չի կարելի տաքացնել:
4. Հավկիթ
Հավկիթը երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար, քանի որ այն ոչ միայն կորցնում է իր օգտակար միկրոտարրերը, այլև սկսում է տոքսիններ ու քաղցկեղածին նյութեր արտադրել:
5. Կարտոֆիլ
Գիտնականների խոսքով՝ երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելու դեպքում կարտոֆիլը կորցնում է իր համային ու օգտակար հատկությունների զգալի մասը: Օրինակ՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով քայքայվում է կարտոֆիլի մեջ պարունակվող օսլան, ինչի հետևանքով այն ոչ միայն կորցնում է իր օգտակար հատկությունները, այլև դառնում է վնասակար առողջության համար: