ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով «Հանրապետական» խմբակցությունից դուրս գալու մասին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստից հետո, լրագրողնների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը շնորհակալութուն է հայտել ՀՀԿ խմբակցության գործընկերների երկարատև համագործակցության համար, ավելին՝ նա շեշտեց, որ մարդկային հարաբերությունները քաղաքական գործընթացներից հետ կապ չունեն:

Նրա խոսքով՝ իրեն ոչ թե հեռացրել են խմբակցությունից, այլ ինքն է հայտարարել խմբակցությունից դուրս գալու մասին: Պատգամավորը բացառում է իր մանդատը վայր դնելը, քանի որ այն հազավոր ընտրողների ձայն ու վստահության քվեն է համարում:

«Խմբակցությունն, ի պատիվ իրեն, ըմբռնումով մոտեցավ: Որևէ նեղսրտություն, որևէ վեճ, որևէ հակափաստարկ չկար խմբակցության նիստում»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

 


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ից և «Հանրապետական» կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը:

loading...