Երեկ՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգին որոշ երգիչներ հրավիրվել, սակայն այդպես էլ ելույթ չեն ունեցել: Նրանց թվում է եղել նաև Սոնա Շահգելդյանն, ով իր ֆեյսբուքյան էջում այդ առիթով հայտնել է իր դժգոհությունը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Սոնան պատմեց, որ իրեն հրավիրել էին երգելու եզրափակիչ հատվածում, սակայն հետո հայտնել են, որ համերգն ավարտված է:

«Ինձ զանգել էր «Մեցցո» կազմակերպությունից Անի անունով մի աղջիկ, հրավիրել երգելու Հանրապետության հրապարակում, և ես էլ սիրով համաձայնել էի երգել իմ ժողովրդի համար: Ընդ որում՝ ինձ ասել էին, որ պետք է համերգը ես եզրափակեի իմ երկու երգով, բայց հետո հայտնեցին, որ համերգի երկրորդ հատվածում ընդամենը մի քանի երգիչ է երգել ու ավարտվել է: Հետաքրքիրն այնն է, որ համերգի միայն առաջին մասն է նկարահանվել, երկրորդ մասը՝ ոչ, ինչը ևս կասկածների առիթ է տալիս: Իհարկե, այս ամենը ոչ պրոֆեսիոնալ է և ինձ համար տհաճ, բայց այս պահին ընդհանրապես չեմ նեղվում, քանի որ մտածում եմ, որ դա Աստծո կամքն էր»,- պատմեց Սոնան:

Հարցին, թե ըստ երգչուհու, սա դիտավորյալ քայլ էր կազմակերպիչների կողմից, պատասխանեց.

«Այո, կարծում եմ, որ սա դիտավորյալ քայլ էր, իսկ թե ով  է դրա հետևում կանգնած,  ում կողմից է արվել, ես չեմ կարող ասել: Ես ոչ մեկին վիրավորել չեմ ուզում, պարզապես ես արդարության կողմնակից եմ ու այդ պատճառով միշտ ազնվորեն արտահայտվում եմ: Ես իմ ժողովրդի համար պետք է դուրս գայի բեմ ու երգեի, նրանք հաստատ ինձ շատ բարձր ու ջերմ կծափահարեին, ինչը ոմանց դուր չէր գա: Անուններ, բնականաբար, չեմ տա, բայց հաստատ շոու բիզնեսում և որոշ մարդիկ շատ են նեղվում իմ հաջողություններից, իմ նկատմամբ ժողովրդի վերաբերմունքից: Ինձ  չեն հետաքրքրում մյուսները, ես հպարտորեն իմ գործն եմ անում ու երջանիկ եմ, որ սիրված եմ իմ ժողովրդի կողմից. Շատ լավ կլիներ, որ շատերն ինձ պես անկեղծ լինեին»:

Հատկանշականն է, որ Սոնային նախկինում ևս մեծամաշտաբ համերգների և մրցանակաբաշխությունների չեն հրավիրել, այս հարցում երգչուհին կրկին վստահ է, որ դա որոշ մարդկանց ցանկության հետևանքն է:

«Նախկինում կառավարական մի շարք համերգների և մեծամաշտաբ մրցանակաբաշխությունների ինձ չեն հրավիրել: Պատճառների մասիկն խոսել չեմ կարող, հավանաբար ես արդար մարդ եմ, սիրում եմ միշտ ճիշտը խոսել և դա որոշ մարդկանց դուր չի գալիս: Ես երբեք, որևէ կուսակցության չեմ պատկանել, ես միայն իմ գործով եմ զբաղվել՝ կենդանի երգելով իմ ժողովրդի համար: Ոչ մեկին վիրավորել չեմ ուզում, բայց այն, որ բացահայտ ինձ չեն հրավիրել, դա փաստ է: Ես երբեք ծանոթ-բարեկամ չեմ գործածի, կամ չեմ խնդրի, որ ինձ որևէ համերգի հրավիրեն, Փառք Աստծո, ես ունեմ իմ լսարանը, որոնց կոողմից սիրված եմ և ես էլ շատ եմ սիրում իմ հանդիսատեսին»,- ավարտեց երգչուհին:

loading...