Այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պետք է մեկ տարով հետաձգվի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ նկատելով, որ  դրա համար օրենսդրական փոփոխություններ են հարկավոր:

«Համաձայն գործող օրենքի՝ հուլիսի 1-ից անցնելու ենք կենսաթոշակային պարտադիր կուտակման բաղադրիչի վերջնական ներմուծմանը։ Այս պահին համակարգը գրեթե 200 հազար մասնակից ունի և այս տարի պարտադիրի ներմուծման հաշվին ևս 80-81 հազար մասնակից կավելանա»,- ասաց Ջավադյանը։

 

Ըստ ԿԲ նախագահի՝ ֆոնդերում գումարները պահելու հետ կապված հուսադրող թվեր կան։ Հարցին, եթե հետաձգվի, ի՞նչ ռիսկեր կլինեն կառավարիչների հետ կապված, Արթուր Ջավադյանը պատասխանեց, թե կառավարիչների պլանավորումն ի սկզբանե այլ է եղել:

«Մենք երկու անգամ, եթե հիշում եք, հետաձգել ենք այս օրենքի կիրառումը, պարզ է, որ այս պահին գոհ են նրանով, ինչ ունեն, բայց նրանց պլանավորումը այլ էր, և այս նույն զանգվածը մի քիչ ավելի պակաս պետք է լիներ դեռ 2014 թվականից, իհարկե, իրենց պլանավորածից քիչ է»,- շարունակեց Արթուր Ջավադյանը:

Վերջինս շեշտեց, որ ֆոնդերի կառավարիչները բավականին լուրջ ընկերություններ են։ «Իհարկե, եթե հետաձգվի ռիսկեր կլինեն կառավարիչների հետ, որովհետև սրանք առաջնակարգ ընկերություններ են, գոնե «Amundi»-ին իր կառավարման տակ ունի 2 տրիլիոնից մի քիչ պակաս դոլար»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:

loading...