Բաղադրիչներ

պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ

պահածոյացված ոլոռ – 1 տուփ

հավի կրծքամիս – 1 կտոր, խաշած ձու – 2 հատ

ապուխտ – 100 գ

թթվասեր ըստ ճաշակի

մայոնեզ ըստ ճաշակի

աղ, պղպեղ ըստ ճաշակի

կանաչի ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Եգիպտացորենն ու ոլոռը քամել: Ձուն խաշել, սառեցնել, մաքրել և խորանարդաձև կտրատել: Հավի միսը եփել, աղ ցանել, հովանալուց հետո կտրատել: Ապուխտը նույնպես խորանարդիկների վերածել: Հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը խառնել, աղ ու պղպեղ ցանել, խառնել մնացած բաղադրիչներին: Ավելացնել նաև կտրատած սամիթ կամ համեմ: Զարդարել և մատուցել:

loading...