Zara իսպանական մակնիշի երկնագույն զգեստը, որով Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը եկել էր Houghton Horse Trials-ի ձիարշավին, բրենդի պաշտոնական կայքից մինչև վերջին նմուշը գնել են հաշված ժամերի ընթացքում:

Այդ մասին հայտնել է The Sun-ը: Մայիսի 27-ին Քեյթ Միդլթոնին որդու՝ Ջորջի և դստեր՝ Շառլոտի հետ լուսանկարել են Մեծ Բրիտանիայի Նորֆոլքի կոմսությունում կայացած միջոցառման ժամանակ: Նա հագել էր մինչև ծնկները հասնող թեթև ամառային զգեստ՝ նավաձև կտրվածքով ու գոտիով: Երկնակապույտ գործվածքը զարդարված էր մուգ կապույտ ծաղկային պրինտով: Այդ զգեստը բրենդի ինտերնետ-խանութում վաճառվում էր 69,9 դոլար գնով: Ներկայում կայքում ոչ մի նմուշ չի մնացել:

 

loading...