Genome Project-ի գենետիկները հայտարարել են, որ 10 տարուց հնարավոր է ստեղծվեն բջիջներ, որոնք անխոցելի կլինեն վիրուսների, քաղցկեղի, ծերացման գործընթացների, ճառագայթման ու ցրտահարման նկատմամբ:

 

Գիտնականները նման եզրահանգման են եկել աղիքային ցուպիկի բակտերիայի բջջի վրա անցկացրած գիտափորձերից հետո: Մասնագետների խոսքով՝ բակտերիայի գենոմը ենթարկվել է 321 փոփոխության, որից հետո բջիջը դարձել է անընկալունակ վիրուսների նկատմամբ: Սակայն նշվում է, որ կաթնասունների ու բույսերի գենոմը «վերածրագրավորելու» համար շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն:

 

Ինչպես նշում է Հարվարդի բժշկական քոլեջի պրոֆեսոր Ջորջ Չըրչը՝ մարդկային գենի յուրաքանչյուր սպիտակուցի «վերածրագավորելման» համար կպահանջվի 400 հազար փոփոխություն: Բացի այդ, մարդու գեներից 20 հազարից հարկավոր կլինի հեռացնել նաև ավելորդ կոդոնները (գենետիկական կոդի միավորներ):

 
 

 

 

Միևնույն ժամանակ՝ գիտնականները վստահեցնում են, որ ցանկալի արդյունքին հնարավոր կլինի հասնել ընդամենը 10 տարի անց:

loading...