Ֆրանսիացի գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր խնձոր ուտել, քանի որ այս մրգի հյութն անչափ օգտակար է սրտամկանի համար: Մասնագետների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խնձորի հյութն իր ազդեցությամբ նման է այն դեղամիջոցներին, որոնք պաշտպանում են սրտամկանն ու կանխում սրտանոթային հիվանդությունները:

 

Գիտնականների խոսքով՝ այս հյութն օգնում է կանխարգելել մի շարք սրտանոթային հիվանդութությունները և մասնավորապես աթերոսկլերոզը, որի դեպքում անոթային հյուսվածքները կորցնում են իրենց առաձգականությունը և բարձրանում է անոթների սպազմի, սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խնձորները նույնքան արդյունավետ հակաօքսիդանտ են, որքան խաղողը, որը երբեմն սրտամկանի համար շատ ավելի օգտակար է լինում, քան դեղամիջոցները:

 
 

Խնձորներում առկա մեծ քանակությամբ հակաօքսիդանտներն օգնում են մաքրել անոթները ճարպային վահանիկներից՝ կանխարգելելով աթերոսկլերոզը:

 

 

loading...