Բաղադրիչներ

  1. Հատապտուղներ – 1 դույլ
  2. Ջուր – 0.5 լ
  3. Շաքարավազ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Մաքրել, կտրատել միրգը և հատապտուղը:
  2. Լվանալ: Լցնել արծնապատ թասի մեջ, ջուր ավելացնել:
  3. Եռացնել, քամել: Տաք հյութը լցնել բանկաների մեջ, փակել:
  4. Զանգվածից հեռացնել կեղևները, որոնք մնացել են: Ավելացնել շաքարավազ: Ստացվելու է պինդ զանգված:
  5. Բարակ շերտով տեղաբաշխել բուսայուղ քսած տախտակին:
  6. Թողնել արևի տակ մեկ օր, որպեսզի զանգվածը չորանա:
  7. Կտրատել եզրերը դանակով, շրջել:
  8. Մի քանի օր անց հատապտղային մաստակը կարելի է օգտագործել:
loading...