Այսպես կոչված մուրաբայով  թխվածքաբլիթների համի մասին բոլորը գիտեն։ Դրա համար էլ եթե դուք մեծ ցանկություն ունեք այն պատրաստելու, միանգամից գործի անցեք։

Մենք ձեզ առաջարկում ենք բաղադրատոմս, որի բաղադրիչները կան գրեթե բոլոր տներում։ Այն պատրաստվում է շատ արագ։

 

Ձեզ հարկավոր ․
· 2 ձու,
· 200 գրամ կարագ կամ մարգարին,
· 250 գրամ շաքար,
· 1 թեյի գդալ վանիլին (կարելի է նաև առանց դրա),
· 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
· 500 գրամ ալյուր,
· 200 գրամ ցանկացած մուրաբա կամ ջեմ։

Պատրաստման եղանակը․

1. Սկզբից պատրաստում ենք խմորը։ Հալեցրեք կարագը, այնուհետև լցրեք այն խորը ամանի մեջ։

2. Խառնեք հալեցրած կարագը ձվերի, շաքարի և վանիլինի հետ։

3. Լցրեք ալյուրը, խառնեք փխրեցուցիչի հետ և ավելացրեք մնացած բաղադրիչներին։ Ալյուրը պետք է աստիճանաբար լցնել, մանրակրկիտ խառնելով։ Հունցեք խմորը։

4. Բաժանեք ստացված խմորը 2 մասի։ Դրանցից մեկը պետք է լինի մի փոքր մեծ մյուսից։ Այնուհետև խմորի փոքր մասը դրեք սառանարանում մոտ 1 ժամ։

5. Խմորի մեծ մասը գրտնակեք և դրեք թխելու համար նախատեսված ֆորմայի մեջ։ Այն պատեք խոհանոցային թղթով, որը իր հերթին պատված է յուղով։

6. Խմորի վրա դրեք ջեմը կամ մուրաբան։ Հավասարապես կիսեք։

7. Հանեք սառցախցիկից 2-րդ խմորը և քերեք այն քերիչով՝ հավասարապես ծածկելով միջուկը։

8. Դրեք թխվածքաբլիթները տաք ջեռոցում 25 րոպե։

Վերջ, այս համեղ քաղցրավենիքը պատրաստ է։

loading...