Վերջերս լուրեր տարածվեցին, թե Դիանա Գրիգորյանի և «Նռան հատիկ»-ի դերասանական կազմից մի քանիսի միջև կոնֆլիկտային հարաբերություններ կան, որի պատճառով շուտով մի քանի դերասաններ դուրս կգան հեռուստասերիալից: Այդ խոսկցություններից անմիջապես հետո դերասանուհի Ադրիանա Գալստյանի կերպարը, ըստ սցենարի, հեռացավ, որից հետո ասեկոսեներ տարածվեցին, թե Ադրիանան դուրս է եկել սերիալից՝ վերոնշյալ խոսակցությունների պատճառով:

Life.panorama.am-ը, թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Ադրիանա Գալստյանի հետ, ով նշեց.
«Այդ ասեկոսեները իրականությանը չեն համապատասխանում, ես Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտային հարաբեություն չունեմ, քանի որ նա կոնֆլիկտային մարդ չէ: Ինչպես մեծ սիրով մուտք գործեցի հեռուստասերիալ և նկարահանվեցի, այնպես էլ ընդունեցի, որ, ըստ սցենարի, կերպարիս գիծը այս պահին ավարտվեց»:

Հարցին, թե դերասանուհին այլևս չի՞ նկարահանվի «Նռան հատիկ»-ում, պատասխանեց.

«Ես դեռևս այդ մասով հստակ ոչինչ ասել չեմ կարող: Հիմա սցենարային որոշակի ախատանքներ են տարվում և դեռևս մտածվում է, թե իմ հերոսուհին ինչ գործառույթ կունենա ապագայում: Ամեն ինչ միայն ժամանակը ցույց կտա»:

loading...