Գիտական դրամաշնորհի մրցույթ Հայաստանի գիտնականների և հետազոտողներ համար 2019 թ., Հայաստան.


Դիտումներ ` 557

Գիտական դրամաշնորհի մրցույթ Հայաստանի գիտնականների և հետազոտողներ համար 2019 թ., Հայաստան.

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2019թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2019թ. ապրիլին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով` ansef.herokuapp.com մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը:

 

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

 
loading...
Փակել