Հովակիմ Զաքարյանի գրառումը.

«Ապրիլից մեր նոր հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերի գնման գործընթացի մեջ ենք և մինչև հիմա դեռ ոչ մի բան չենք գնել:

Ամբողջ խնդիրը պետական գնումների մասին օրենքի մեջ է, որը պարտադրում է գիտահետազոտական հիմնարկներին բոլոր գնումները կազմակերպել տենդերներով:

Հիմա, ստացվում է՝ տենդերների պատճառով գնման գործընթացը, որն արտասահմանում մի քանի ժամ կամ մեկ օր է տևում, մեր մոտ ամիսներ է պահանջում, իսկ վերջում էլ գնում ես ոչ թե հետազոտությունների համար անհրաժեշտ լավագույն նյութերը, այլ ամենաէժանը, հետևաբար նաև՝ ամենաանորակը:

Էս խնդիրը բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է: Մի շաբաթ առաջ էլ մի խումբ գիտնականներով նամակ էինք ուղարկել ԿԳ նոր նախարար Արայիկ Հարությունյանին, որում անդրադարձել ենք նաև այս հարցին: Դեռ պատասխան չկա:»

loading...