«Սասնա ծռերի»-ն աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանը երեկ ուշ երեկոյան 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանվել Աթոյանի քույրը:
Նա նշեց, որ իրենք հնարավորություն չունեին գումարը վճարելու իրենց օգնել է Կարո Եղնուկյանը:
Մանվել Աթոյանի քույրը հավելեց, որ եղբայրը տան միակ աշխատողն է և հիմա աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա ընտանիքը պահել:
Նշենք, որ երեկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով դատարանի դահլիճից ազատ է արձակվել նաև «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը:
loading...