Բաղադրիչներ

  1. Ձիթապտուղ՝ առանց կորիզի- 50 հատ
  2. Ձու- 1 հատ
  3. Պանիր Ռիկոտա- 2 ճ/գ
  4. Սերուցքային պանիր- 2 ճ/գ
  5. Սոուս չիլի- 2 ճ/գ
  6. Մեղր- 2 ճ/գ
  7. Պաքսիմատ- 1/2 բաժակ
  8. Պանիր Պարմեզան (քերած)- 1/4 բաժակ
  9. Ալյուր- 1/4 բաժակ
  10. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

  1. Խառնել սերուցքային պանիրը և ռիկոտան, կծու չիլի սոուսը, մեղրը: Խառնուրդը պետք է ստացվի միասեռ:
  2. Ստացված զանգվածը լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ծայրը կտրել և խճողել առանց կորիզի ձիթապտուղները:
  3. Քերած Պարմեզանը խառնել պաքսիմատի հետ: Առանձին հարել ձուն: Երրորդ թասի մեջ լցնել ալյուրը:
  4. Խճողած ձիթապտուղները թավալել ալյուրի մեջ, հետո՝ ձվի, և վրան պաքսիմատ ցանել:
  5. Բուսայուղը տաքացնել կաթսայի մեջ, տապակել ձիթապտուղները՝ մինչև ոսկեգույն դառնալը:
loading...