Այս քաղցրավենիքը շատ հեշտ է պատրաստել և այն անչափ համեղ է։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 բաժակ կաթ,
200 գրամ մարգարին,
20 գրամ խմորիչ,
ալյուր (ինչքան հարկավոր կլինի խմորի համար)։
Պատրաստումը՝
Խառնեք բոլոր բաղադրիչները և հունցեք խմորը, դրեք այն սառնարանում մի քանի ժամով։
Այնուհետև բաժանեք խմորը 2 մասի և գրտնակեք բարակ շերտերի, կտրելով եռանկյուններ։ Լցրեք վրան շաքար։
Պտտեք եռանկույնները, որպեսզի ունենա գրեթե կրուասանի տեսք։
Նորից պատեք շաքարով։
Թխեք 200 աստիճանի տակ մինչև ոսկեգույն դառնալը։ Բարի ախորժակ։
loading...