Տորթ թխվածքաբլիթից և կաթնաշոռից՝ առանց թխելու:

Բաղադրիչներ

  1. Քառակուսի թխվածքաբլիթ՝ կակաոյով – 300 գ
  2. Կաթնաշոռ – 250 գ
  3. Թթվասեր – 250 գ
  4. Շաքարավազ – 100
  5. Ժելատին – 1 թ/գ
  6. Ջուր – 75 մլ
  7. Շոկոլադ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինը լցնել թասի մեջ և վրան ջուր ավելացնել: Թողնել մի քանի րոպե:
  2. Տեղափոխել կաթսայի մեջ և տաքացնել կրակի վրա՝ մինչև ժելատինի լրիվ լուծվելը:
  3. Բլենդերի մեջ հարել թթվասերը՝ կաթնաշոռի և շաքարավազի հետ: Պետք է ստացվի փափուկ կրեմ:
  4. Կրեմին ավելացնել ժելատինը և նորից լավ խառնել:
  5. Կաղապարի մեջ շարել թխբածքաբլիթի առաջին շերտը և վրան կրեմ լցնել:
  6. Հետո՝ նորից թխվածքաբլիթների շերտ, և նորից՝ կրեմ: Այդպես՝ 3 շարք:
  7. Ծածկել տորթը թաղանթով և դնել սառնարանն ամբողջ գիշեր: Զարդարել քերած շոկոլադով:
loading...