Steptohealth.ru-ն գրում է, որ տան պայմաններում պատրաստված յոգուրտը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի վրա։ Այն համեղ է, օրգանիզմը հագեցնում է վիտամիններով, հանքանյութերով և այլ սննդարար նյութերով։

Բաղադրիչներ

  • 2 լիտր կաթ
  • կես բաժակ բնական յոգուրտ՝ առանց շաքարի՝ 100 գրամ
  • 1 թեյի գդալ շաքար՝ 10 գրամ։
 

Պատրաստման եղանակը

  • Կաթը դրեք կրակին։ Ուշադրություն դարձրեք. հարկավոր չէ եռացնել կաթը, քանի որ դա վատացնում է յոգուրտի համը։ Կրակին թողեք 10 րոպե՝ մոտավորապես 90 աստիճանի պայմաններում։
  • Անջատեք կրակը, թողեք կաթը սառչի մոտավորապես մինչև 40 աստիճան։ Եթե ջերմաչափ չունեք, կարող եք ջերմաստիճանը ստուգել ձեռքի մատների օգնությամբ։ Եթե ճկույթը կարողանում եք կաթի մեջ թողնել 20 վայրկյան, կաթն արդեն համապատասխան ջերմաստիճանի է։
  • Կաթին ավելացրեք շաքարը, խառնեք։
  • Ավելացրեք յոգուրտը, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
  • Լցրեք այլ տարայի մեջ, այն ծածկեք փայլաթիթեղով ու սրբիչով։
  • Խառնուրդը ծածկված վիճակում պետք է մնա 4 ժամ։
  • Բացեք տարան, հեռացրեք շիճուկը, որը հավաքվել է վերևի հատվածում, ապա խառնեք գդալով։
  • Ամբողջ գիշեր թողեք սառնարանում։

Ինչու է հարկավոր յոգուրտ օգտագործել

  • Յոգուրտը պարունակում է կալիում, վիտամին A, ֆոսֆոր, կալցիում։
  • Դրա բաղադրության մեջ մեծ քանակով սպիտակուցներ ու պրոբիոտիկներ են մտնում։
  • Քանի որ յոգուրտը մեծ քանակով կալցիում է պարունակում, այն նպաստում է օստեոպարոզի կանխարգելմանը։
  • Լավացնում է նյութափոխանակությունը, արագացնում այն։
  • Մաքրում է աղիների մկիրոֆլորան, ինչի արդյունքում սննդարար նյութերն ավելի լավ են յուրացվում։
  • Կանխարգելում է անեմիան։
  • Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչի արդյունքում լավանում է սիրտ-անոթային համակարգի վիճակը։
  • Մակարդման ընթացքում կաթը ևս փոփոխությունների է ենթարկվում, ինչի արդյունքում յոգուրտը կարող են օգտագործել նաև լակտոզայի յուրացման հետ խնդիրներ ունեցող մարդիկ։
  • Յոգուրտն օգնում է գաստրիտի և փորկապության դեպքում։
  • Օգտակար է մաշկի համար, քանի որ նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը։
  • Պրոբիոտիկները նպաստում են իմուն համակարգի աշխատանքի լավացմանը։
  • Յոգուրտն օգնում է պայքարել ավելորդ քաշի և ճարպակալման դեմ։
  • Յոգուրտ խորհուրդ է տրվում օգտագործել մարզանքից հետո։ Այն մեծ քանակով սպիտակուցներ և ածխաջրեր է պարունակում, ինչի շնորհիվ նպաստում է մկանների ձևավորմանն ու էներգիայի վերականգնմանը։
  • Կաթնային թթուն օգնում է պահպանել լնդերի առողջությունը։ Եթե յոգուրտը բնական բաղադրիչներից է պատրաստված, այն չի վնասում էմալին։
loading...