Աչքերը մարդու ամենակարևոր օրգաններից են, սակայն մարդիկ ոչ միշտ են մտածում դրանց առողջության պահպանման մասին:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 վատ սովորություն, որոնք խիստ վնասակար են աչքերի համար և կարող են դառնալ տեսողության վատացման պատճառ:

 

1.     Ծխախոտի չարաշահումը

 

Ծխախոտի չարաշահում կրկնապատկում է 50 տարեկանից հետո տեսողության կորստի հավանականությունը: Այն նպաստում է ցանցաթաղանթի վնասմանը, ինչն էլ կարող է դառնալ տեսողության վատացման պատճառ:

 

2.     Աչքերը տրորելը

 

Աչքերի քորն ու դրանք տրորելու ցանկությունը շատերին է ծանոթ, սակայն հարկ է հիշել, որ այդ սովորությունը խիստ վտանգավոր է և կարող է վնասել եղջերաթաղանթն ու աչքի նուրբ անոթները:

 

3.     Երկար ժամանակ համակարգչի էկրանին նայելը

 

Համակարգչի էկրանին երկար ժամանակ նայելու դեպքում կարող է առաջանալ CVS-ի կամ «համակարգչային տեսողության» համախտանիշ:

 
 

Այս հիվանդության առաջացման հավանականությունը բարձր է այն մարդկանց մոտ, որոնց աշխատանքը կապված է համակարգիչների հետ: Նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում աշխատանքի ընթացքում պարբերաբար դադարներ անել, ինչը թույլ կտա, որ աչքերը հանգստանան, իսկ մկանները թուլանան:

 

 

4.     Ալկոհոլի չարաշահումը

 

Ալկոհոլն առհասարակ շատ վնասակար է օրգանիզմի համար և կարող է դառնալ առողջական մի շարք խնդիրների առաջացման պատճառ: Այն նաև խիստ բացասաբար է ազդում աչքերի վրա և կարող է դառնալ տեսողության վատացման պատճառ:

 

5.     Սխալ սննդակարգը

 

Լավ տեսողության համար շատ մեծ նշանակություն ունի նաև սննդակարգը: Հարկ է հիշել, որ աչքերի առողջության համար հարկավոր են մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ուստի հարկավոր է օգտագործել միայն օգտակար սննդամթերք: Հատկապես կարևոր է E և C վիտամիններով ու օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքը: Միևնույն ժամանակ հարկավոր է խուսափել նատրիում պարունակող մթերքից, քանի որ այն նպաստում է օրգանիզմի ջրազրկմանն ու հանգեցնում է աչքերի չորացման:

 

6.     Ակնաբույժին պարբերաբար չայցելելը

 

Աչքերի առողջության պահպանման համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, ինչը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրներն ու ազատվել դրանցից՝ խուսափելով հետագա բարդություններից:

 

7.     Չափազանց շատ շպարվելը

 

Մարդու աչքերը շատ զգայուն են և մեծ քանակությամբ կոսմետիկ միջոցների կիրառությունը կարող է շատ վնասակար լինել:

 

8.     Ակնոց չկրելը

 

Եթե կա ակնոց կրելու անհրաժեշտություն ապա ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել դրանից: Բացի այդ շատ կարևոր է նաև արևային ակնոցը, որը պաշտպանում է աչքերը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

 

9.     Աչքերի համար նախատեսված կաթիլների չարաշահումը

 

Չորությունից ազատվելու համար մարդիկ հաճախ օգտագործում են աչքերի կաթիլներ, սակայն չարաշահելու դեպքում դրանք կարող են դառնալ աչքերի գրգռվածության պատճառ:

 

10.   Քնելուց առաջ հեռուստացույց դիտելը

 

Քնելուց առաջ հեռուստացույց դիտելը կամ որևէ այլ գաջեթով զբաղվելը խիստ վնասակար է աչքերի համար: Այս դեպքում աչքերը գերծանրաբեռնված են լինում, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի ու աչքերի չորության:

loading...